ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 16-ին՝ ժամը 20.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Երևանի Շերամի փողոցի թիվ 108/1 հասցեի մոտ` աղբամանների կողքին, զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը, պոլիէթիլենային տոպրակում, հայտնաբերել է «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի 2 պայթուցիչ, ինքնաշեն նռնակ` պայթուցիչով, անհայտ տիպի նռնակ` առանց պայթուցիչի, 5.45 մմ տրամաչափի 278 և տարբեր տրամաչափի 17 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
Աղբամանների կողքին զինամթերք է թողել
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 16-ին՝ ժամը 20.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Երևանի Շերամի փողոցի թիվ 108/1 հասցեի մոտ` աղբամանների կողքին, զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը, պոլիէթիլենային տոպրակում, հայտնաբերել է «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի 2 պայթուցիչ, ինքնաշեն նռնակ` պայթուցիչով, անհայտ տիպի նռնակ` առանց պայթուցիչի, 5.45 մմ տրամաչափի 278 և տարբեր տրամաչափի 17 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: