Բավարիայում հայտնաբերել են աշխարհի ամենահին ոլորաբլիթը (լուսանկար)
Բավարական Ռեգենսբուրգում պեղումների ժամանակ գերմանացի հնագետները 250–ամյա ոլորաբլիթ են հայտնաբերել։ Այս մասին գրում է «Моя Планета»–ն։
Ոլորված քաղցրահացի հետ հնագետները նաև բուլկու և կրուասանի կտորներ են պեղել։
Գտածոները թվագրվում են 18–րդ դ., և, փորձագետների կարծիքով, նախատեսված են եղել մեկ նախաճաշի համար։
Թխվածքը լավ է պահպանվել փոքր–ինչ այրվելու շնորհիվ։ Հնագետները ենթադրում են, որ հացթուխը հիասթափված դեն է նետել այն։
«Այս գտածոն ուշագրավ է այնքանով, որ առօրյա կյանքի մի մասնիկն է»,–նկատել է Ռեգենսբուրգի քաղաքապետ Յոահիմ Վոլբերգսը։
Ոլորաբլիթը բավարացիների քաղցրավենիքի անբաժան մասն է. այն հայտնի է նաև Հարավային Գերմանիայում և Ավստրիայում։ Հիմնականում այն ուտում են նախաճաշին՝ սպիտակ երշիկի և քաղցր մանանեխի հետ։ Բացի այդ, բլիթը հիանալի ուտեստ է գարեջրի հետ։
Իր ձևով ոլորաբլիթը, համաձայն լեգենդի, հիշեցնում է կրծքին խաչված ձեռքերով վանականի. այն դասվում էր վանքերի պասային կերակուրների շարքին։

7or.am