Աշխարհ

17.03.2015 14:11


ԴՆԹ փորձաքննությունը հաստատել է ստամբուլցի մահապարտի ինքնությունը (լուսանկարներ)

ԴՆԹ փորձաքննությունը հաստատել է ստամբուլցի մահապարտի ինքնությունը (լուսանկարներ)

Ռուսական հատուկ ծառայությունները ստացել են ստամբուլցի մահապարտի ԴՆԹ–ի փորձաքննության արդյունքները. նա, «Լայֆնյուզի»–ի փոխանցմամբ, Դաղստանի Դերբենտ քաղաքի 19–ամյա բնակչուհի Դիանա Ռամազոնովան է։

«Սև այրին» իրեն պայթեցրել էր Ստամբուլի ոստիկանության բաժանմունքում հունվարի 6–ին ամուսնու՝ Աբու Էդելբիևի՝ Սիրիայում սպանվելուց հետո։ Վերջինը ԻՊ ծայրահեղական խմբավորման անդամներից էր։ Ահաբեկչության հետևանքով մեկ ոստիկան էր մահացել, մեկը՝ ծանր վիրավորվել։

Ռամազանովան ապագա ամուսու հետ ծանոթացել էր համացանցով, այնուհետև մեկնել Թուրքիա, որտեղ զույգն ամուսնացել էր։ Երեք ամիս անց ամուսիններն անօրինական ձևով մեկնել էին Սիրիա, որտեղ Աբուն կռվում էր իսլամիստների ճակատում։ Դեկտեմբերին Աբուն սպանվեց, որից հետո «սև այրին» վերադարձավ Թուրքիա։

Իրավապաշտպան մարմինների աշխատակիցների տեղեկատվությամբ՝ Թուրքիայում աղջկան նախապատրաստել էին ՌԴ տարածքում ահաբեկչություն իրականացնելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը