Լրահոս

17.03.2015 13:06


Երվանդ Զախարյան. «Մենք ամեն ինչ անում ենք, որ գազի գինը չթանկանա»

Երվանդ Զախարյան. «Մենք ամեն ինչ անում ենք, որ գազի գինը չթանկանա»

Հայաստանի իշխանությունները, մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, քննարկում են գազի դիմաց վճարումներն այսուհետ ոչ թե դրամ-դոլար, այլ դրամ-ռուբլի բանաձևով կատարելու հարցը:

Ավելին, տևական ժամանակ է՝ խոսվում է այն մասին, որ ՀՀ կառավարությունը փորձում է ռուսական կողմի հետ համաձայնության գալ Հայաստանին մատակարարվող գազի դիմաց վճարումները ռուբլիով իրականացնելու շուրջ:

«Newsline»-ի հետ զրույցում, սակայն, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հերքեց տարածված տեղեկությունները՝ ասելով. «Նման բանակցություններ չկան: Բանակցություններ են տարվում, որպեսզի գազի գները պահպանվեն, մնան նույնը»:

Հարցին, թե ինչ փուլում են բանակցությունները, արդյոք գազի գինը կրկին թանկանալո՞ւ է, նախարարը հորդորեց այս հարցով չանհանգստանալ. «Թող մարդիկ չանհանգստանան. գազի գնի վերաբերյալ բանակցություններ են գնում, որ մնա նույնը»:

Մանրամասները՝ «Newsline»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը