Աշխարհ

17.03.2015 19:10


Կղանքով շարժվող բրիտանական ավտոբուսն իր առաջին երթը կսկսի (տեսանյութ)

Կղանքով շարժվող բրիտանական ավտոբուսն իր առաջին երթը կսկսի (տեսանյութ)

Մեծ Բրիտանիայում մարտի 25–ին իր առաջին երթը կսկսի ինովացիոն բիոավտոբուսը, որն աշխատում է մարդկային կղանքով։ Երթուղին՝ Բրիսթոլից Բաթ։

Իբրև վառելիք կծառայի բիոմեթանը։ Ստեղծողների կարծիքով մեկ լիքը բաքը կբավականացնի 300 կմ անցնելու համար։ Այդ «հումքը» կարող է «արտադրել» 5 մարդ մեկ տարվա ընթացքում։ Վառելիք «մատակարարող» բնակիչները մեկ օր անվճար երթևեկելու հնարավորություն կստանան։ Այս մասին նշվում է «First West of England» տրանսպորտային ընկերության կայքում։

40 ուղևորի համար նախատեսված ավտոբուսի երթուղին 24 կմ է, որը նա կանցնի շաբաթը 4 անգամ։

Վառելանյութ կվերամշակեն մայրուղուն կից հաստատությունների կոյուղաջրերից և սննդային մնացորդներից։

Կմնա՞ արդյոք ավտոբուսը երթուղում, կավելանա՞ն նորերը, պարզ կդառնա առաջին երթից հետո։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը