Գերմանական կառավարությունն Ուկրաինային 500 մլն եվրոյի օգնություն է հատկացրել
Ուկրաինային աջակցելու համար գերմանական կառավարությունը 500 մլն եվրո է հատկացրել։ Այդ մասին, «Վեստի»–ի փոխանցմամբ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն։
Շնորհակալություն հայտնելով գերմանական կառավարությանը՝ Պորոշենկոն հույս է հայտնել, որ համապատասխան համաձայնագիրը կստորագրվի մինչև ապրիլի 1–ը։
Նախօրեին Ուկրաինայի առաջնորդը Բեռլինում Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ ռազմական օգնություն էր խնդրել Գերմանիայից։ «Վեստի»–ի փոխանցմամբ՝ խոսքը ոչ մահացու զենքի մատակարարման, ՌԴ դեմ նոր պատժամիջոցների և 2018–ին Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը բոյկոտելու մասին է։
Նշվում է, որ գերմանացի ոստիկանները կանցլերի հետ հանդիպումից առաջ ջանացել են ուկրաինացի հյուրի հայացքից մեջքով թաքցնել ճամփեզրին ցուցարարների՝ «Նովոռոսսիա»–ի դրոշներով կազմակերպած պիկետը։
Հանդիպմանը Պորոշենկոն խոսել է նաև Ուկրաինայի արևելքի հատուկ կարգավիճակի վերաբերյալ Ռադայում մշակվող օրենքի մասին. ըստ նրա՝ «հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով անհրաժեշտ է ուկրաինական գերիշխանության վերականգնում Դոնեցկում և Լուգանսկում»։

7or.am