Քաղաքական

17.03.2015 10:09


Նաիրիտցիները Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում սպասում էին Սերժ Սարգսյանին

Նաիրիտցիները Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում սպասում էին Սերժ Սարգսյանին

Այսօր՝ ժամը 9.00–ից, «Նաիրիտ» գործարանի տասնյակ աշխատողներ հավաքվել էին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում և սպասում էին Սերժ Սարգսյանի՝ նախագահական նստավայր ժամանելուն։ Քիչ առաջ, սակայն, մեր թղթակցի փոխանցմամբ, նախագահական շարասյունն անցել է խաչմերուկով. աշխատողները չեն տեսել նախագահին և շարժվել են Բաղրամյան 26։

Աշխատանքից կրճատված նաիրիտցիները մտադիր էին գոնե դրսում հանդիպել նրան և պատասխան ստանալ աշխատավարձերի պարտքի մարման վերաբերյալ։

Դեմիրճյան փողոցը երկու կողմից հսկվում է ոստիկաններով։

Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ հանդիպումը հուսադրող չի եղել. կրճատված աշխատողների աշխատավարձերի պարտքի մարումը, նախարարի խոսքերով, տեղի կունենա կա՛մ գործարանի գույքի վաճառքից, կա՛մ միջպետական բանկի հետ հարաբերությունների կարգավորումից հետո։

Մանրամասներն՝ ավելի ուշ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը