Լրահոս

16.03.2015 21:31


ՃՏՊ` հրդեհի բռնկմամբ

ՃՏՊ` հրդեհի բռնկմամբ

Մարտի 16-ին, ժամը 16.27-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին` Փամբակ գյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ միջպետական Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 7-րդ կմ-ում` Փամբակ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «Օպել» մակնիշի 66 AM 966 և «ԳԱԶ-2410» մակնիշի 03 OS 639 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, սահել տներից մեկի բակ (10 մ) և բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.44-ին, մարվել` 16.53-ին: Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենան:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը` 1995 թ. ծնված Մ. Ա.-ը, և «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը` 1992 թ. ծնված Լ. Պ.-ը, հոսպիտալացվել են Վանաձոր քաղաքի ԲԿ: Բժիշկները Մ. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Լ. Պ.-ինը` միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Օպել» մակնիշի ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը:

Այս խորագրի վերջին նյութերը