Աշխարհ

16.03.2015 17:17


Աբխազիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել

Աբխազիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել

Աբխազիայի վարչապետ 54–ամյա Բեսլան Բուտբան հրաժարական է ներկայացրել՝ հայտարարելով, որ այլևս իմաստ չի տեսնում իր աշխատանքում։

«Ես իմ որոշման մասին տեղյակ եմ պահել նախագահին։ Ասում են, որ նա արդեն համապատասխան հրամանն արձակել է, բայց ես նրան չեմ տեսել»,–ասել է Բուտբան։

ТАСС–ի փոխանցմամբ, կառավարության ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի առաջին փոխվարչապետ Շամիլ Աձինուբը։

Կառավարության աշխատակազմը կշարունակի գործել մինչև նոր կառավարության ձևավորումը։

Բուտբան գործադիրը ղեկավարում էր 2014թ.։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը