Ռուս հայտնի երգչուհի Իրինա Ալեգրովայի համերգը կրկին հետաձգվել է. այն տեղի կունենա ոչ թե ապրիլի 6-ին, այլ մայիսի 23-ին, քանի որ ապրիլը հագեցած է լինելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներով։
Իսկ մարտի 6–ին նախատեսված համերգի հետաձգման պատճառը, կազմակերպիչներից Ալեքսանդր Տոլստելևի խոսքերով, երգչուհու առողջական վիճակն է եղել. համերգից մի քանի ժամ առաջ Ալեգրովան բարձր ջերմություն է ունեցել (39.5)։
Խոսակցություններն էլ, թե համերգի կազմակերպիչները չեն կարողացել վճարել երգչուհու հոնորարը, Տոլստելևն անհիմն է համարել՝ նշելով, որ հոնորարի 50 տոկոսը վճարվել է դեռ 6 ամիս առաջ։
Կազմակերպիչները նշել են նաև, որ տոմսերը կարող են հետ վերադարձվել «[email protected]» էլեկտրոնային հասցեին գրելով և իրենց տեղերը նշելով։
Ալեգրովայի համերգը նորից հետաձգվեց (տեսանյութ)

7or.am
Տեսանյութը՝ news.am–ի