Մեկնաբանություն

12.10.2009 12:17


Թուրքիայի հետ համաձայնագիրը Հայաստանի համար կարող է վերածվել պյուրոսյան հաղթանակի

Թուրքիայի հետ համաձայնագիրը Հայաստանի համար կարող է վերածվել պյուրոսյան հաղթանակի

Հայ-թուրքական հարաբերությունների բարելավում ենթադրող արձանագրությունների ստորագրումը թուրքական կողմին լուրջ օգուտ կբերի։ Ինչպես գրում է «Wprost»-ը, Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելով՝ Անկարան բարձրացնում է Կովկասում իր ազդեցությունը։ Բացի դրանից, թերթի կարծիքով, Եվրոպային կոմպրոմիսների գնալու հատկություն ցուցադրելով՝ Թուրքիան ԵՄ անդամ դառնալու իր ջանքերում հերթական դիվիդենտներն է ստանում։ Թուրքիայի ամենամեծ շահը կապված է ստորագրված փաստաթղթերի վերաբերյալ գաղափարական և պատմական արձագանքներից։ Հարաբերությունները կարգավորող համաձայնագիրն, անկասկած, պարզեցնում է վերաբերմունքը երկու երկրների պատմական ժառանգության նկատմամբ, հատկապես այն խայտառակության, որն իր վրա է վերցրել Թուրքիան 1915թ. հայերի կոտորածի համար։

Այս ֆոնին շատ ավելի դժվար է գնահատել, թե ինչ օգուտ է ունենում Հայաստանը։ Անկարայի հետ հարաբերությունների բարելավումը կբարդացնի Բաքվի հետ  դրանց կարգավորումը։ Ադրբեջանի իշխանությունները բացասական են վերաբերվում արձանագրությունների ստորագրմանը, ինչը փոքրացնում է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման՝ առանց այդ էլ փոքր հնարավորությունները։ Ինչպես նշում է թերթը, Հայաստանի համար պատմական այդ համաձայնությունը կարող է վերածվել ընդամենը պյուրոսյան հաղթանակի։

Ըստ «Wprost»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը