Լրահոս

16.03.2015 15:28


Խորեն Հովհաննիսյան. «Պետք է գնանք Բաքու միայն հաղթանակի համար»

Խորեն Հովհաննիսյան. «Պետք է գնանք Բաքու միայն հաղթանակի համար»

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչին պետք է ժամանակ տալ։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է հայկական ֆուտբոլի պատմության բարձրակարգ ֆուտբոլիստ, ՀՀ վաստակավոր մարզիչ Խորեն Հովհաննիսյանը:

Բանախոսի կարծիքով ՀՀ հավաքականը պատրաստ է Ալբանիայի հետ խաղին.

«Տղաներն ամեն ինչ կանեն, որ անպայման հաղթենք, քանի որ հնարավորություն կտրվի շարունակելու պայքարը ԵՎՐՈ 2016-ի ուղեգրի համար»։

Հովհաննիսյանն ընդգծել է՝ շատ բան է կախված նաև ֆուտբոլիստներից, նրանց մարզավիճակից:

Անդրադառնալով Բաքվի Եվրոպական խաղերում հայ մարզիկների մասնակցությանը՝ Հովհաննիսյանը նկատել է. «Անպայման պետք է մասնակցենք և գնանք այնտեղ միայն հաղթանակի համար: Պետք է ցույց տանք, որ ոչ մեկից չենք վախենում»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը