Քաղաքական

16.03.2015 15:06


Կ. Ճշմարիտյան. «ՀՀ–ն կարևորում է ԵՄ հետ հարաբերությունների զարգացումը»

Կ. Ճշմարիտյան. «ՀՀ–ն կարևորում է ԵՄ հետ հարաբերությունների զարգացումը»

Երևանում անցկացվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտարարել է, որ Հայաստանը կարևորում է ԵՄ-ի հետ առկա հարաբերությունների զարգացումը բոլոր հնարավոր ուղղություններով։

Նախարարը նշել է, որ փորձագետները քննարկում են ԵՄ հետ նոր ձևաչափով համագործակցելու հնարավորություններ գտնելու համար, ինչպիսին, օրինակ, ավիացիայի ոլորտն է։

–ԵՄ-ի կողմից ՀՀ բյուջետային և տնտեսական աջակցությունը կարևոր է իրականացված բարեփոխումները արդյունավետ կիրառելու համար։ ԵՄ-ն նաև կարևոր առևտրային ու ներդրումային գործընկերներից մեկն է Հայաստանի համար,–ասել է Կ. Ճշմարիտյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը