Քաղաքական

16.03.2015 13:21


ՍԴ աշխատակարգային որոշման օրենքը վիճարկվելու է մարտի 31-ին

ՍԴ աշխատակարգային որոշման օրենքը վիճարկվելու է մարտի 31-ին

Դ!ԵՄ ԵՄ. ԿՈՉ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում տեղ գտած փոփոխությունները, լինելով Սահմանադրության կետերին հակասող, վերստին վիճարկվում են սահմանադրական դատարանում: Համաձայն ՍԴ աշխատակարգային որոշման՝ օրենքը վիճարկվելու է ս.թ. մարտի 31-ին: Խնդիրը շարունակում է գտնվել հասարակության ուշադրության կենտրոնում գլխավորապես առկախված հարցերի տեսքով, քանի որ կառավարությունը հետևողական չի եղել սահմանադրական դատարանի նախորդ որոշմանը, իսկ սահմանադրական դատարանը մինչ այժմ չի հայտնել փոփոխության վերաբերյալ իր խոստացված դիրքորոշումը: Այս հակասական իրավիճակը բխում է այն իրավական բացից, որը չի նախատեսում սահմանադրական դատարանի ընդունած որոշումների արդյունքի գնահատականը, որը ևս պետք է իմպերատիվ լինի օրենքը մշակողի համար:

Կարևորելով գործի հանրային հնչեղությունը՝ կոչ ենք անում սահմանադրական դատարանին քննությունը անցկացնել բանավոր ընթացակարգով` ապահովելու գործընթացի մատչելիությունը և թափանցիկությունը: Նման դատավարությունների թափանցիկության աստիճանը իր անմիջական ազդեցությունն է ունենում հասարակության կողմից արդյունքների վստահելիության վրա:

Հարգանքներով՝

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

Այս խորագրի վերջին նյութերը