Մեծ եղեռնը վերապրած Ավրորա Մարդիգանյանի պատմությունը՝ մարտ ամսվա գիրք
Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ յուրաքանչյուր ամիս կհայտարարի «Ամսվա գիրք»: Գրքերը պատահական չեն ընտրվում. «Ամսվա գիրք» կընտրվեն Հայոց ցեղասպանության թեմայով կարևոր հուշագրություններ, բացառիկ վկայություններ և մեծ հետաքրքրություն առաջացրած այլ հրատարակություններ: Այս նախագծի նպատակն է ընթերցող լայն հանրությանը ծանոթացնել հազվագյուտ և տակավին անհայտ գործերին՝ թեմայի վերաբերյալ իրազեկելու և խորքային գիտելիքներ հաղորդելու համար:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը մարտ ամսվա գիրք է ճանաչում Ավրորա Մարդիգանյանի «Հոշոտված Հայաստան» գիրքը, որն ընթերցողին ներկայացնում ենք հայերեն թարգմանությամբ:
Գիրքը ներկայացնում է Հայոց ցեղասպանությունը վերապրած դեռատի հայուհու՝ Ավրորա Մարդիգանյանի (Արշալույս Մարտիկյան) հուշերը իր և իր տարագիր, բռնագաղթյալ ժողովրդի անցած տանջալից, անմարդկային փորձություններով լի ճանապարհի մասին: Վերապրածների հազարավոր հուշ-պատմություններ կան՝ իրենց ժառանգներին փոխանցված, սակայն Ավրորայի պատմությունը ուշագրավ առանձնահատկություն ունի. հրաշքով փրկված Ավրորա Մարդիգանյանը հայտնվում է ԱՄՆ-ում, որտեղ նրա պատմության հիման վրա ստեղծվում և 1918-ին տպագրվում է «Հոշոտված Հայաստան» գիրքը: Նույն թվականին էկրան է բարձրանում բարեգործական նպատակներով նկարահանված «Հոշոտված Հայաստան» («Հոգիների աճուրդ») համր ֆիլմը, որտեղ Ավրորային վիճակված էր մարմնավորելու իր իսկ կերպարը և դառնալու առաջին հայ կինոդերասանուհին:
««Հոշոտված Հայաստան» գիրքը ներկայացնում է Ավրորա Մարդիգանյանի (Արշալույս Մարտիկյան)՝ Արևմտյան Հայաստանի Չմշկածագ գյուղում ծնված մի դեռատի հայուհու հուշապատումը: Ավրորայի նման հազարավոր, միգուցե՝ հարյուր հազարավոր երիտասարդ հայուհիներ կարող էին պատմել երիտթուրքերի կողմից իրագործված հայերի ցեղասպանության տարիներին իրենց ճակատագրի, իրենց ապրած սարսափների ու տառապանքների մասին:
Երևի նման պատմություններ այլևս չգտնվեն. տասնյակ հազարավոր աղջիկներ սպանվեցին սիրիական անապատներ տանող ճանապարհներին կամ էլ մինչև իրենց կյանքի վերջը փակված մնացին մուսուլմանական հարեմներում: Կարդալով Ավրորայի պատմությունը՝ կարելի է պատկերացնել, թե ինչպիսին կարող էին լինել մյուսների պատմությունները: Անկասկած, դրանցից յուրաքանչյուրը կարող էր ֆիլմի սցենարի հիմք դառնալ:
Երիտասարդ հերոսուհի Արշալույս-Ավրորան դարձավ այն սերնդի խորհրդանիշը, որը պայքարում էր մահվան ու բռնության դեմ, իսկ հետագա սերունդների համար՝ մարդկային անկոտրում կամքի և չարին հաղթելու վճռականության մարմնացում»,- գրքի նախաբանում գրում է պատմական գիտությունների դոկտոր, ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը:

Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտ