18-ամյա երիտասարդը ինքնասպան է եղել երկաթյա խողովակից պարանով կախվելու միջոցով
Հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել, այս անգամ՝ Զառ գյուղում: Փետրվարի 14-ին 18-ամյա երիտասարդն ինքնասպանություն է գործել իրենց իսկ տանը:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ինքնասպան եղած երիտասարդին հայտնաբերել է նույն տան բնակչուհին՝ տան 2-րդ հարկ տանող աստիճանների տակ երկաթյա խողովակից պարանով կախված վիճակում:
18-ամյա երիտասարդը ինքնասպան է եղել երկաթյա խողովակից պարանով կախվելու միջոցով