Զուգդիդիում բողոքի գործողություն է տեղի ունեցել ընդդեմ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային ճակատ» կուսակցության։ «Իմեդի»–ի փոխանցմամբ՝ ակցիան վերածվել է «Վրացական երազանք»–ի կողմնակիցների և իրավապահների միջև բախումների։
Ավելի քան 10 մարդ տուժել է։ Կոտրել են «Ազատ գոտի» ՀԿ-ի գրասենյակի պատուհանները, ինչից մեկ ակտիվիստ ծանր վնասվածքներ է ստացել։
Ծեծել են «Միացյալ ազգային ճակատ» կուսակցության պատգամավոր ԱկակիՄինաշվիլիին:
Նշենք, որ «Միացյալ ազգային ճակատ»–ը մարտի 21-ին Թբիլիսիում նախատեսել է ցույց, ինչի դեմ էլ բողոքում էին «Վրացական երազանք»–ի կողմնակիցները:
Ցուցարարները ծեծել են Սահակաշվիլիի կուսակցին
Զուգդիդիում բողոքի գործողություն է տեղի ունեցել ընդդեմ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային ճակատ» կուսակցության։ «Իմեդի»–ի փոխանցմամբ՝ ակցիան վերածվել է «Վրացական երազանք»–ի կողմնակիցների և իրավապահների միջև բախումների։
Ավելի քան 10 մարդ տուժել է։ Կոտրել են «Ազատ գոտի» ՀԿ-ի գրասենյակի պատուհանները, ինչից մեկ ակտիվիստ ծանր վնասվածքներ է ստացել։
Ծեծել են «Միացյալ ազգային ճակատ» կուսակցության պատգամավոր Ակակի Մինաշվիլիին:

7or.am