Ադրբեջանական ընդդիմությունը բողոքի ակցիայի ժամանակ իշխանություններից պահանջել է դադարեցնել թալանը (տեսանյութ)
Ադրբեջանական Թուրան լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ տեղի է ունեցել «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» (ԺՈՒԱԽ) բողոքի ակցիան:
«ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ըհայտնում է, որ դրան մասնակցել է 4000-5000 մարդ: Ակցիայի մասնակիցները բողոքել են իշխանությունների կոռումպացվածության ու երկրի շարքային քաղաքացիների համար տնտեսական ծանր իրավիճակի դեմ:
«Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին ակցիայի ժամանակ հայտարարել է. «Իշխանությունների հանցավոր քաղաքականությունը, ինքնագովազդի ձգտումն ու անմիտ քայլերը հանգեցրել են նրան, որ ունենալով 19 միլիարդ մանաթի պետբյուջե՝ նրանք որոշել են անցկացնել 8 միլիարդ մանաթ բյուջեով օլիմպիադա (Եվրոպական խաղերը): Ո՞ւմ և ինչի՞ համար է անհրաժեշտ դա: Նման վիթխարի միջոցները կարելի էր ուղղել սոցիալական ու տնտեսական լուրջ խնդիրների լուծմանը, նվազագույն աշխատավարձի ու թոշակի բարձրացմանը, որոնք կազմում են ընդամենը 150 մանաթ»:
Քերիմլին «ազգային խայտառակություն» է որակել այն, որ Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են վճարել առաջիկա Եվրոպական խաղերի բոլոր ծախսերը՝ ներառյալ հայկական պատվիրակության ծախսերը: Նա ուշադրություն է հրավիրել, որ ցայժմ լուծված չեն փախստականների ու պատերազմի հաշմանդամների բազում խնդիրներ: Քերիմլին հայտարարել է, որ իշխանությունների անիրազեկ լինելու մասին է վկայում նաև մանաթի կտրուկ արժեզրկումը, ինչը տեղի ունեցավ՝ չնայած նրան, որ նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ խոստացել էր, որ դա տեղի չի ունենա: Քերիմլին Ադրբեջանի իշխանություններին քննադատել է լրագրողներին, ակտիվիստներին ու հասարակական գործիչներին կալանավորելու համար:
ԺՈՒԱԽ-ի ղեկավար Ջամիլ Հասանլին հայտարարել է. «Այսօր մի քանի միլիոն քաղաքացի, որոնք վարկեր են վերցրել բանկերից, դարձել են պատանդ: Բանկերը վարկերը տրամադրում են 25-30 տոկոսադրույքով, իսկ հետո տեղի ունեցավ մանաթի արժեզրկումը 34 տոկոսով: Մարդիկ վարկը վերցրել են մանաթով, իսկ այժմ նրանց ասում են՝ վճարեք դոլարով: Այսինքն, վարկն ավտոմատ աճում է 34 տոկոսով: Այդպիսի իրավիճակում ինչպե՞ս կարող են զարգանալ տնտեսությունն ու բիզնեսը: Ընդ որում՝ այդ բանկերի 80 տոկոսը պատկանում է Ալիևների ընտանիքին:
Կոռուպցիայի մեկ այլ ձև են հարկային մարմինների դրամաշորթությունները, որոնք պաշտոնական հարկերից բացի՝ ձեռնարկատերերից հավաքում են 10.000-15.000-ական կանխիկ միջոցներ՝ դա բացատրելով Եվրոպական խաղերի համար գումարների սղությամբ»:
Ադրբեջանական ընդդիմությունը բողոքի ակցիայի ժամանակ իշխանություններից պահանջել է դադարեցնել թալանը (տեսանյութ)
Ադրբեջանական Թուրան լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ տեղի է ունեցել «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» (ԺՈՒԱԽ) բողոքի ակցիան:
«ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ը հայտնում է, որ դրան մասնակցել է 4000-5000 մարդ: Ակցիայի մասնակիցները բողոքել են իշխանությունների կոռումպացվածության ու երկրի շարքային քաղաքացիների համար տնտեսական ծանր իրավիճակի դեմ:
«Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին ակցիայի ժամանակ հայտարարել է. «Իշխանությունների հանցավոր քաղաքականությունը, ինքնագովազդի ձգտումն ու անմիտ քայլերը հանգեցրել են նրան, որ ունենալով 19 միլիարդ մանաթի պետբյուջե՝ նրանք որոշել են անցկացնել 8 միլիարդ մանաթ բյուջեով օլիմպիադա (Եվրոպական խաղերը): Ո՞ւմ և ինչի՞ համար է անհրաժեշտ դա: Նման վիթխարի միջոցները կարելի էր ուղղել սոցիալական ու տնտեսական լուրջ խնդիրների լուծմանը, նվազագույն աշխատավարձի ու թոշակի բարձրացմանը, որոնք կազմում են ընդամենը 150 մանաթ»:
Քերիմլին «ազգային խայտառակություն» է որակել այն, որ Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են վճարել առաջիկա Եվրոպական խաղերի բոլոր ծախսերը՝ ներառյալ հայկական պատվիրակության ծախսերը: Նա ուշադրություն է հրավիրել, որ ցայժմ լուծված չեն փախստականների ու պատերազմի հաշմանդամների բազում խնդիրներ: Քերիմլին հայտարարել է, որ իշխանությունների անիրազեկ լինելու մասին է վկայում նաև մանաթի կտրուկ արժեզրկումը, ինչը տեղի ունեցավ՝ չնայած նրան, որ նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ խոստացել էր, որ դա տեղի չի ունենա: Քերիմլին Ադրբեջանի իշխանություններին քննադատել է լրագրողներին, ակտիվիստներին ու հասարակական գործիչներին կալանավորելու համար:
ԺՈՒԱԽ-ի ղեկավար Ջամիլ Հասանլին հայտարարել է. «Այսօր մի քանի միլիոն քաղաքացի, որոնք վարկեր են վերցրել բանկերից, դարձել են պատանդ: Բանկերը վարկերը տրամադրում են 25-30 տոկոսադրույքով, իսկ հետո տեղի ունեցավ մանաթի արժեզրկումը 34 տոկոսով: Մարդիկ վարկը վերցրել են մանաթով, իսկ այժմ նրանց ասում են՝ վճարեք դոլարով: Այսինքն, վարկն ավտոմատ աճում է 34 տոկոսով: Այդպիսի իրավիճակում ինչպե՞ս կարող են զարգանալ տնտեսությունն ու բիզնեսը: Ընդ որում՝ այդ բանկերի 80 տոկոսը պատկանում է Ալիևների ընտանիքին:
Կոռուպցիայի մեկ այլ ձև են հարկային մարմինների դրամաշորթությունները, որոնք պաշտոնական հարկերից բացի՝ ձեռնարկատերերից հավաքում են 10.000-15.000-ական կանխիկ միջոցներ՝ դա բացատրելով Եվրոպական խաղերի համար գումարների սղությամբ»:
Բողոքի ակցիան անցկացվել է «Դադարեցրե՛ք թալանը», «Հեռացի՛ր, հանցագո՛րծ իշխանություն», «Հրաժարակա՛ն» կարգախոսներով:
Մանրամասները՝ «ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ում։