Աշխարհ

16.03.2015 10:37


Սոբչակը հեռացել է Ռուսաստանից

Սոբչակը հեռացել է Ռուսաստանից

Ռուս հաղորդավարուհի և ընդդիմադիր ակտիվիստ Քսենյա Սոբչակը ժամանակավորապես հեռացել է Ռուսաստանից։ «Коммерсант»-ը հիշեցնում է, որ Բորիս Նեմցովի սպանությունից հետո Սոբչակն իր հասցեին սկսել էր սպառնալիքներ ստանալ։

Սոբչակի մոտ ընկերներն ասել են, որ նա հեռացել է երկրից հատուկ ծառայությունների խորհրդով:

Նշենք նաև, որ հրապարակված «գնդակահարության ցուցակում», Սոբչակից բացի, կան «Эхо Москвы»-ի ղեկավար Ալեքսեյ Վենեդիկտովի և ընդդիմադիր Միխայիլ Խոդորկովսկու անունները ևս:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը