ԱՄՆ–ում սպանության կասկածանքով ձերբակալվել է միլիարդատեր Ռոբերթ Դարսթը
Ամերիկյան Նոր Օռլեանում (Լուիզիանայի նահանգ) ձերբակալվել է ամերիկացի միլիարդատեր Ռոբերթ Դարսթը, որի ընտանիքին է պատկանում Մանհեթթենի մի քանի խոշոր գրասենյակ։
71–ամյա գործարարը կասկածվում է 2000թ. իր ընկերուհու՝ Սյուզան Բերմանի սպանության մասնակցության, ինչպես նաև 1982–ին առաջին կնոջ՝ Քեթլին Դարսթի հանելուկային անհետացման համար։
Ինքը միլիարդատերը հայտարարել է, որ պատկերացում չունի՝ ով է սպանել ընկերուհուն, չգիտի նաև՝ ինչ է պատահել առաջին կնոջ հետ։
2001–ին Դարսթը ձերբակալվել էր տեխասյան Հալվեսթոնում հարևանի սպանության մեղադրանքով։ Գործարարին հաջողվել է դատարանին համոզել, որ ինքնապաշտպանվել է։
«Forbes»–ի տվյալներով՝ Դարսթի կարողությունը հասնում է շուրջ 4,4 մլրդ դոլարի։ Նրան է պատկանում է նաև 2001–ի ահաբեկչությունից փլուզված զույգ աշտարակների վայրում կառուցված երկնաքերի հասույթի 10 տոկոսը։

7or.am