Աշխարհ

16.03.2015 09:29


Նիգերիայում մահմեդականների գրոհի զոհ է դարձել առնվազն 45 քրիստոնյա

Նիգերիայում մահմեդականների գրոհի զոհ է դարձել առնվազն 45 քրիստոնյա

Նախօրեին, «ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ, առնվազն 45 մարդ է սպանվել Նիգերիայի կենտրոնական Բենուե նահանգում, այդ թվում՝ կանայք և երեխաներ։

Բախումը տեղի է ունեցել Բենուեի մահմեդականների և քրիստոնյաների միջև, որոնք հակամարտության մեջ են տվյալ տարածքի համար։ Գրոհն իրականացվել է մաչետեով և հրազենով։

«Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ վերջին 20 տարվա ընթացքում Նիգերիայում նման հակամարտության զոհ է դարձել առնվազն 10 հազ մարդ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը