Լրահոս

16.03.2015 08:04


Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին

Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին

Մարտի 15-ին, ժամը 23.08-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի փողոցի թիվ 30 շենքի մոտակայքում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում` «Օպել Վեկտրա» մակնիշի 34ZA334 պ/հ (վարորդ Ա. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին. առաջացել է գազի արտահոսք. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնը և անջատել մարտկոցը: Գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել գազի արտահոսքը:

Այս խորագրի վերջին նյութերը