Արամ Մանուկյանին ծեծի ենթարկած «հայրենասեր» անձին կտուգանեն 300 հազար դրամի չափով
ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է ԱԺ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի դեմ բռնության գործի նախաքննությունը:
Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերի 11-ին երեկոյան իր տան շքամուտքի մոտ հարձակման էր ենթարկվել ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը` ստանալով մարմնական վնասվածքներ:
Ոստիկանությունն ավելի ուշ պարզեց կասկածյալի անձը` 1973 թ. ծնված Արշակ Սվազյանը, ով Թալինից էր:
Արշակ Սվազյանին, սպառնում է առավելագույնը երկու ամսվա ազատազրկում կամ տուգանք՝ 300 հազար դրամի չափով:
Արամ Մանուկյանի ներկայացուցիչ Արմեն ԽաչատրյանըԳԱԼԱ-ի հետ զրույցի պահին ասաց, որ Քննչական կոմիտեի աշխատանքին դեռ գնահատական տալ չի կարող, որովհետեւ ամբողջությամբ ծանոթ չէ գործի նյութերին: Սակայն մեկ հարցում Արմեն Խաչատրյանը վստահ է, որ ձեւավորվում է շատ վատ նախադեպ ՀՀ-ում:
Արամ Մանուկյանին ծեծի ենթարկած «հայրենասեր» անձին կտուգանեն 300 հազար դրամի չափով
ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է ԱԺ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի դեմ բռնության գործի նախաքննությունը:
Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերի 11-ին երեկոյան իր տան շքամուտքի մոտ հարձակման էր ենթարկվել ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը` ստանալով մարմնական վնասվածքներ:
Ոստիկանությունն ավելի ուշ պարզեց կասկածյալի անձը` 1973 թ. ծնված Արշակ Սվազյանը, ով Թալինից էր:
Արշակ Սվազյանին, սպառնում է առավելագույնը երկու ամսվա ազատազրկում կամ տուգանք՝ 300 հազար դրամի չափով:
Արամ Մանուկյանի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցի պահին ասաց, որ Քննչական կոմիտեի աշխատանքին դեռ գնահատական տալ չի կարող, որովհետեւ ամբողջությամբ ծանոթ չէ գործի նյութերին: Սակայն մեկ հարցում Արմեն Խաչատրյանը վստահ է, որ ձեւավորվում է շատ վատ նախադեպ ՀՀ-ում:
Մանրամասները՝ ԳԱԼԱ–ում։