Լրահոս

16.03.2015 00:22


ՃՏՊ Նոր Նորքում, Ուջանում, Վանաձոր-Ալավերդի, Նոյեմբերյան-Կողբ ավտոճանապարհներին և Խորենացու փողոցում

ՃՏՊ Նոր Նորքում, Ուջանում, Վանաձոր-Ալավերդի, Նոյեմբերյան-Կողբ ավտոճանապարհներին և Խորենացու փողոցում

Մարտի 15-ին, ժամը 20.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածում` խաչքարի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է պատին և շրջվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Վիլնյուսի փողոցի թիվ 23 շենքի մոտակայքում «Նիսան» մակնիշի 02PR101 պ/հ (վարորդ Գևորգ Օհանյան ծնվ.1992թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել (մոտ 2.5 մ) թիվ 23 շենքի մոտակայքում կայանված «Վոլկսվագեն» մակնիշի 34SQ049 պ/հ (վարորդ Սարգիս Գևորգյան ծնվ.1989թ.) ավտոմեքենայի վրա:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Գ.Օ.-ը և ուղևոր Վ. Ա.-ը (ծնվ.1991թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սրբ. Գր.Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել «Նիսան» մակնիշի ավտոնմեքնան և փակել գազի բալոնի փականը:

***

Մարտի 15-ին, ժամը 20.05-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուջան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. «ՋԻՊ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը. անհրաժեշտ է օգնություն:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-1 միջպետական ավտոճանապարհի Աշտարակ - Գյումրի հատվածի 17-րդ կմ-ում` Ուջան գյուղի մոտակայքում, «Միթսուբիշի» մակնիշի 31ՏՕ056 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառին, ինչից Ք. Ի.-ը (ծնվ. թ.) տեղում զոհվել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի հասնելը` Հ. Հ.-ը (ծնվ. 1982թ.) և Ն. Ա.-ը (ծնվ. 1978թ.) հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ` այնուհետև «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Ավտոմեքենային են մոտեցրել ուղևոր Ս. Ա.-ին (ծնվ. 1971թ.), ով տեղափոխվել է Աշտարակի ԲԿ, այնուհետև` «Սրբ.Գր.Լուսավորիչ», որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել ավտոնմեքնան:

***

Մարտի 15-ին, ժամը 18.31-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Եղեգնուտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ միջպետական Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 22-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 23 ՍՕ 386 պետհամարանիշի ավտոմեքենան, դեռևս չբացահայտված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել Փամբակ գետը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդ Ա. Ղ.-ը (ծնվ. 1970 թ.), ուղևորներ Մ. և Գ. Ղ.-երը (ծնվ. 2003 թ, և 2005 թ.),Ա. և Լ. Հ.երը (ծնվ. 1992 թ. և 1983 թ.), տեղափոխվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

***

Մարտի 15-ին, ժամը 15.54-ին ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան-Կողբ ավտոճանապարհին` Կողբ գյուղի մոտակայքում, շրջված ավտոմեքենա կա:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ միջպետական Մ-4 ավտոճանապարհի Նոյեմբերյան-Կողբ հատվածի 4-րդ կմ-ի մոտակայքում, «Օպել» մակնիշ 34 VT 550 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Է. Ղ.), դեռևս չբացահայտված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթբետոնե պատնեշին:
Վարորդ Է.Ղ.-ը (ծնվ. 1994 թ.) և ուղևոր Հ. Խ.-ը (ծնվ. 1997 թ.) տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

***

Մարտի 15-ին, ժամը 14.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու փողոցի թիվ 177 տան դարպասը աղբատար ավտոմեքենայի բախումից ձևախախտվել է, ինչից տուն մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Զիլ» մակնիշի 695 ՍՍ 63 պետհամարանիշի աղբատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել «ԲՄՎ» մակնիշի 33 TS 260 պետհամարանիշի ավտոմեքենային, այնուհետև բախվել թիվ 177 տան պատին, ինչից վնասվել է Կ. Գ.-ին պատկանող տան պարիսպը` 10 քմ և դարպասը. տուժածներ չկան:
Փրկարարները բացել են տան դարպասը:

Այս խորագրի վերջին նյութերը