Լրահոս

14.03.2015 21:28


Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհին բախվել են «Ֆորդ»–ն ու «ԳԱԶել»–ը

Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհին բախվել են «Ֆորդ»–ն ու  «ԳԱԶել»–ը

Մարտի 14-ին, ժամը ՏԿԱԻՆ–ում 20.53-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքից դեպի Վերին Արտաշատ գյուղ տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:

Տեղում պարզվել է, որ բախվել են «Ֆորդ» մակնիշի 339 UL 25 պ/հ և «ԳԱԶել» մակնիշի 15 US 247 պ/հ ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերվել Խ. Մ.-ն (ծնվ. 1986 թ.), Լ. Հ.-ն (ծնվ. 1960թ.), իսկ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայից` ուղևոր Ռ. Գ.-ն (ծնվ. 1995 թ.), ովքեր տեղափոխվել են Արտաշատ քաղաքի ԲԿ:

Հրշեջ-փրկարարները «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Հ. Կ.-ին (ծնվ. 1958թ.) և Կ. Գ-ին (ծնվ. 1988 թ.), ովքեր տեղափոխվել են են Արտաշատ քաղաքի ԲԿ, որտեղ Կ. Գ.-ն մահացել է:

Խ.Մ.-ն տեղափոխվել է Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ: Ըստ բժիշկների՝ Խ. Մ.-ի վիճակը միջին ծանրության է, մյուս տուժածների առողջական վիճակը՝ բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը