Լրահոս

14.03.2015 23:23


Բրուցելոզի դեպքեր Կապանում

Բրուցելոզի դեպքեր Կապանում

ՀՀ առողջապահության նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի 6 անձ բրուցելոզ հիվանդության բնորոշ ախտանշաններով դիմել են բժշկական օգնության: Համապատասխան մասնագետների կողմից տեղում կազմակերպված և իրականացված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է ևս 11 հիվանդ: Ինչպես նաև պարզվել է, որ դեպքերը կապված են մասնագիտական գործունեության հետ:

Այժմ Կապան քաղաքի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում հոսպիտալացված է 15 հիվանդ (ընդամենը հայտնաբերվել է 17 հիվանդ, որից 2-ը դուրս են գրվել): Բոլոր հիվանդների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության, կազմակերպվել է անհրաժեշտ բուժում, հիվանդներն ապահովված են դեղորայքով և ունեն առողջացման դրական տեղաշարժ:

Դեպքերի վերաբերյալ անհապաղ տեղեկատվություն է տրամադվել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը:

Նոր հիվանդներ հայտնաբերելու և անհրաժեշտ հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումներ կազմակերպլեու նպատակով՝ իրականացվում են ներքոհիշյալ միջոցառումները.

ճշտվում է այն անձանց ցանկը, ովքեր առնչություն են ունեցել հնարավոր վարակված կենդանիների և դրանց մսեղիքի հետ,

բժշկական հսկողություն է սահմանվել հիվանդների տնային օջախների նկատմամբ՝ հնարավոր նոր հիվանդներ հայտնաբերելու համար,

համագործակցված աշխատանքներ են իրականացվում ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ,

իրականացվում է առողջ ապրելակերպի քարոզչություն և բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում:

Աշխատանքները շարունակվում են:

ՀՀ առողջապահության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը