Աղջիկը պատռել է կիսավարտիքը և որպես բռնաբարության ապացույց՝ ներկայացրել ոստիկաններին
«Փաստինֆո»–ն գրում է, որ Երևանի պետական մանկավարժական համալսարանի երկրորդ կուրսի ուսանողուհի, 19-ամյա աղջիկն իրեն բռնաբարելու մասին սուտ մատնություն է արել: Իր հաղորդման արժանահավատությունը հիմնավորելու նպատակով աղջիկն իր ձեռքով պատռել է իր կիսավարտիքը և այն ներկայացրել ոստիկաններին:
Գործի քննությամբ, սակայն, սուտը բացահայտվել է: Մասնավորապես, դատարանը հիմնավորված է համարել, որ աղջիկն ընկերուհու և երկու երիտասարդների հետ նախ գնացել է մեկ ռեստորանային համալիր, ապա խրախճանքը շարունակել մեկ այլ ռեստորանային համալիրում:
Ոգելից խմիչքի ազդեցության պատճառով Երևան վերադառնալու ճանապարհին աղջկա ինքնազգացողությունն ավտոմեքենայի մեջ վատացել է, և նա ուշագնաց է եղել. նրան ուշքի են բերել: Որոշ ժամանակ անց՝ գիշերով, աղջիկը դուրս է եկել ընկերուհու տնից և հայտնել, որ ցանկանում է տուն գնալ` միևնույն ժամանակ չենթարկվելով տանը մնալու վերաբերյալ ընկերների առաջարկին:
Փողոցում գիտակցությունը կորցնելով` աղջիկն ընկել է գետնին և ականատեսների կանչով դեպքի վայր ժամանած շտապօգնության անձնակազմին ներկայացել այլ անունով, ապա հայտնել, թե իրեն բռնաբարել են, որից հետո շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է հանրապետական ծննդատուն:
Ոստիկանությանը նա հայտնել է, թե իբրև իր ծանոթ տղան ու նրա ընկերները Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի վրա գտնվող «Քուինբուրգեր» սրճարանի մոտակայքից առևանգել են իրեն ու իր կամքին հակառակ՝ տարել Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող մի բնակարան, որտեղ իր ծանոթն, իր կամքին հակառակ, իր նկատմամբ բռնություն գործադրելով, սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, որից հետո իրեն ավտոմեքենայով տարել է Օհանովի փողոցի վրա գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ և իրեն թողնելով այնտեղ` հեռացել:
Աղջիկը դատարանում մեղադրանքի շուրջ որևէ դիրքորոշում չի հայտնել` հրաժարվելով ցուցմունք տալուց:
Աղջիկը պատռել է կիսավարտիքը և որպես բռնաբարության ապացույց՝ ներկայացրել ոստիկաններին