Անակարան դժգոհում է Հայոց ցեղասպանության ճանաչման կոչ պարունակող ԵԽ զեկույցից
Պաշտոնական Անկարային դժգոհություն է պատճառել այն, որ Եվրախորհրդարանը մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ տարեկան զեկույցում կոչ է արել ԵՄ անդամներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ը հայտնում է, որ Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Թանժու Բիլգիչն անդրադարձել է այս հարցին:
ԱԳՆ խոսնակը զեկույցում տեղ գտած արտահայտությունները «խնդրահարույց» է անվանել և նշել, որ իրենք խստորեն քննադատում են այն: Բիլգիչը կարծիք է հայտնել, որ նման քայլերը «լուրջ վնաս են հասցնում Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև բարդացնում հետագայում հայերի և թուրքերի` սեփական ապագան միասին կառուցելու հնարավորությունը»:
Նա հիշեցրել է 1987 թվականին ԵԽ ընդունած «Հայկական հարցի քաղաքական լուծումը» խորագրով որոշումը` հավելելով, որ այստեղ ևս երևացել է կառույցի միակողմանի դիրքորոշումը:
«Փորձը ցույց է տվել, որ նման քայլերը թուրք–հայկական բարեկամությանը չեն ծառայում», -ասել է Բիլգիչը: Նա հայտնել է, որ իրենք ակնկալում են Եվրոպայի իրենց բարեկամներից «ավելի չխորացնել խնդիրը և դրա լուծմանն ուղղված կառուցողական քայլեր ձեռնարկել»:

Մանրամասները՝ «ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ում։