Տնտեսական

14.03.2015 13:15


Նախագահականից Կառավարություն. նաիրիտցիները նորից ցույցի են դուրս եկել

Նախագահականից Կառավարություն. նաիրիտցիները նորից ցույցի են դուրս եկել

«7օր»–ի թղթակցի փոխանցմամբ՝ այսօր՝ ժամը 11.00–ին, «Նաիրիտ» գործարանի հարյուրավոր աշխատողներ հավաքվել են ՀՀ նախագահական նստավայրի դիմաց։ Այս անգամ էլ, ինչպես գրեթե միշտ, Բաղրամյան 26–ից չեն ընդունել նաիրիտցիներին, որոնք այնտեղից երթով շարժվել են ՀՀ կառավարություն։

Նախօրեին էլ, ինչպես գրել էինք, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հանդիպել էր մի քանի աշխատակցի և հայտնել, որ աշխատավարձերի պարտքի մարումը տեղի կունենա կա՛մ գործարանի գույքի վաճառքից, կա՛մ միջպետական բանկի հետ հարաբերությունների կարգավորումից հետո։

Միևնույն ժամանակ, Զախարյանը հավաստիացրել էր, որ մինչև ամսվա վերջ մեկ աշխատավարձ կվճարվի այս պահին գործարանում աշխատողներին՝ շուրջ 500 մարդու, որոնց հետ աշխատանքային նոր պայմանագրեր են կնքվել։

Հիշեցնենք՝ «Նաիրիտի» կրճատված աշխատողները պահանջում են վերջնահաշվարկ անել և մարել աշխատավարձի պարտքերը, որոնք հասնում են շուրջ 2 տարվա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը