Քաղաքական

14.03.2015 11:51


Մարտի 17-18-ը տեղի կունենա Եվրանեսթ միջխորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը

Մարտի 17-18-ը տեղի կունենա Եվրանեսթ միջխորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը

Եվրանեսթ միջխորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստն անցկացվելու է Հայաստանի Հանրապետությունում 2015թ.-ի մարտի 17-18-ը:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մինչ այդ` մարտի 16-ին, նախատեսված են Եվրանեսթի քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի, տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի, սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի, էներգետիկ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների նիստեր:

Եվրանեսթ ԽՎ-ի չորրորդ լիագումար նիստի պաշտոնական բացումը տեղի կունենա մարտի 17-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում:

Այս խորագրի վերջին նյութերը