Այսօր «Սիգնալ Իդունա Փարք» մարզադաշտում տեղի կունենա գերմանական Բունդեսլիգայի 25–րդ խաղափուլի «Բորուսիա»–«Քյոլն» հանդիպումը։
Դորտմունդցիներն այժմ հիանալի մարզավիճակում են. վերջին 5 խաղում նրանք 4 հաղթանակ են նվաճել, ևս մեկ հանդիպում ավարտվել է ոչ ոքի։ Նախավերջին խաղափուլում նրանք կտրուկ հաղթանակ են տոնել «Շալկե»–ի նկատմամբ (3:0)։
«Քյոլն»–ը 6 հանդիպումից հետո՝ առանց հաղթանակի, վերջապես կարողացել է 3 միավոր ձեռք բերել՝ 24–րդ խաղափուլում սեփական դաշտում առաջ անցնելով Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»–ին՝ 4:2։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր խաղալու է «Բորուսիա»–ի մեկնարկային կազմում։
Այսօր «Բորուսիա»–ն կխաղա «Քյոլն»–ի հետ

Համդիպման սկիզբը՝ երևանյան ժամանակով 21:30–ին։
7or.am