Աշխարհ

14.03.2015 10:17


Դեր Զորի հայկական եկեղեցին ոչնչացված 10 գանձերից մեկն է

Դեր Զորի հայկական եկեղեցին ոչնչացված 10 գանձերից մեկն է

Սիրիական Դեր Զորի հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցին համաշխարհային տաս գանձերից մեկն է, որն իսլամականները ոչնչացրել են։

«ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ը գրում է, որ իտալական «Il Sole 24 Ore» պարբերականի փոխանցմամբ՝ «2014 թվականի սեպտեմբերին ԻԼԻՊ-ի ահաբակիչները ոչնչացրեցին հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցին, որը գտնվում է սիրիական Դեր Զոր քաղաքում: Այս տաճարը հայերի համար հատկապես կարեւոր նշանակություն ուներ նաեւ այն պատճառով, որ դրա ներսում Ցեղասպանության հուշարձան եւ թուրքական վայրագությունների զոհերի մասունքներով դամբարան կար: Եկեղեցին ուխտագնացության վայր էր. ամեն տարի ապրիլի 24-ին հազարավոր մարդիկ էին գալիս այստեղ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու նպատակով: Դեր Զորը «Հայերի Օսվենցիմ» են կոչում. այստեղ եւ շրջակա անապատներում հարյուր հազարավոր մարդիկ են զոհվել»:

Իրենց իսլամի հետեւորդ անվանող զինյալների կողմից ոչնչացված համաշխարհային մշակույթի մյուս գանձը, ըստ պարբերականի, Էլ-Խադր քաղաքն է՝ նախաիսլամական արաբական անկրկնելի հուշարձանը, ասորական հնագույն Կալխու քաղաքը (ներկայում հայտնի է որպես Նիմրուդ)՝ հայտնի իր կիսացուլ-կիսամարդ հուշարձաններով, Սադամ Հուսեինի հայրենի Թիքրիթ քաղաքի Կանաչ եկեղեցին՝ արեւելյան քրիստոնեության հնագույն հուշարձաններից մեկը եւ այն:

Մանրամասները՝ «ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը