Աշխարհ

14.03.2015 09:32


Պորոշենկո. «ԵՄ 11 երկիր Ուկրանիային մահացու զենք կտրամադրի»

Պորոշենկո. «ԵՄ 11 երկիր Ուկրանիային մահացու զենք կտրամադրի»

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խոսքերով՝ համաձայն զենքի տրամադրման վերաբերյալ ստորագրված գործարքի՝ ԵՄ 11 երկիր մահացու զենք կմատակարարի Ուկրաինային։

«lifenews»–ի տեղեկացմամբ՝ Պորոշենկոն, սակայն, չի հստակեցրել՝ որ երկրների մասին է խոսքը։ Կիևը, նրա խոսքերով, մտադիր չէ թուլացնել երկրի պաշտպանունակությունը. ուկրաինական բանակը զինադադարը կօգտագործի վնասված ռազմատեխնիկան վերականգնելու և կանոնավոր զինավարժություններ իրականացնելու համար։

Հիշեցնենք՝ Դոնբասում ներկայումս զինադադար է՝ համաձայն Մինսկում ձեռք բերված համաձայնության։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը