Լրահոս

13.03.2015 19:40

Ալինա Կաբաևան ծննդաբերեց. շվեյցարական ԶԼՄ

Ալինա Կաբաևան ծննդաբերեց. շվեյցարական ԶԼՄ

Եթե հավատալու լինենք շվեյցարական լրատվամիջոցներին, ապա ռուս մարմնամարզուհի, օլիմպիական չեմպիոն և ՌԴ պետդումայի նախկին պատգամավոր Ալինա Կաբաևան ժամեր առաջ ծննդաբերել է։ Տեղեկությունը, «ELLE»–ի փոխանցմամբ, ստացվել է շվեյցարական Սորենգո քաղաքի Սուրբ Աննա բուժհաստատությունից։ Տեղի բնակչուհիներից մեկը ճանաչել է 31-ամյա հեղինակությանը և շտապել այդ մասին իրազեկել «Blick» պարբերականի լրագրողներին։

Հաստատել կամ հերքել այս տեղեկատվությունը հնարավոր չէ. Սուրբ Աննան հայտնի է բժշկական գաղտնիքների լիակատար պահպանման իր անբասիր «վարքով», իսկ ինքը մարմնամարզուհին երբեք չի խոսում անձնական կյանքից։

Կաբաևայի ծննդաբերելու մասին լուրեր են շրջանառվել նաև տարիներ առաջ։ Այսպես, 2008–ին ԱՄՆ–ում նա, իբր, որդի է ունեցել, իսկ մի քանի տարի անց հաղորդվեց դստեր մասին։ Բայց հավաստի ապացույցներ այդպես էլ որևէ լրատվամիջոց չհրապարակեց։

Իբրև այսօրվա իրադարձության անուղղակի հաստատում է նշվում միայն մեկ փաստ՝ արդեն մի քանի ամիս է՝ Կաբաևան չի ներկայանում հասարակությանը։

Նա չկար նույնիսկ փետրվարին Սանկտ Պետերբուրգում իր մարզչի՝ Իրինա Վիների հոբելյանական երեկոյին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։