Լրահոս

13.03.2015 16:29


«Խոսրովի անտառ պետական արգելոց»-ի տարածքում հրդեհի փաստով կատարվում է հետաքննություն

«Խոսրովի անտառ պետական արգելոց»-ի տարածքում հրդեհի փաստով կատարվում է հետաքննություն

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 12-ին՝ ժամը 22.35-ին, ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Դաշտաքար գյուղից Խոսրովի արգելոց տանող ճանապարհահատվածում գտնվող «Քոթուզ» կոչվող սարում հրդեհ է:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 17.00-ի սահմաններում, հրդեհը բռնկվել և տարածվել է «Խոսրովի անտառ պետական արգելոց»-ի Արտաշատի վարչական տարածքում գտնվող «Զանգլիկ» կոչվող հանդամասից:
Մարտի 13-ին՝ ժամը 01.00-ի սահմաններում, «Խոսրովի անտառ պետական արգելոց»-ի աշխատակիցների և Ուրցաձոր գյուղի բնակիչների համատեղ ջանքերով հրդեհը մարվել է:
Վնասի չափը պարզվում է:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը