Նախօրեին գրել էինք, որ այսօր նախատեսվում է «Նաիրիտ» գործարանի մի քանի աշխատակցի հանդիպումն էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ:
«7օր»–ի թղթակցի փոխանցմամբ՝ նախարարը հանդիպմանը որևէ նոր բան չի ասել՝ մեկ անգամ ևս կրկնելով, որ կրճատված աշխատողների աշխատավարձերի պարտքի մարումը տեղի կունենա կա՛մ գործարանի գույքի վաճառքից, կա՛մ միջպետական բանկի հետ հարաբերությունների կարգավորումից հետո, երբ «Նաիրիտ»-ի բաժնետոմսերը վերադարձվեն ՀՀ-ին, և ամբողջ գույքը գրավից հանվի։
Զախարյանը, սակայն, հավաստիացրել է, որ մինչև ամսվա վերջ մեկ աշխատավարձ կվճարվի այս պահին գործարանում աշխատողներին՝ շուրջ 500 մարդու, որոնց հետ աշխատանքային նոր պայմանագրեր են կնքվել։ Իսկ կրճատված աշխատողներն աշխատավարձ կստանան միայն այն բանից հետո, երբ վերջնական լուծում ստանան վերոնշյալ հարցերը։
Նախարարի խոսքերով՝ գույքի վաճառքի համար գործարանը բանակցում է 3 կազմակերպության հետ։
Նաիրիտցիներն այսօր հանդիպել են Երվանդ Զախարյանին

7or.am