Լրագրողին աշխատանքից հեռացրել են Միշել Օբամային «Կապիկների մոլորակը» ֆիլմի հերոսի հետ համեմատելու համար
Իսպանալեզու ամերիկյան «Univision» ընկերությունն աշխատանքից ազատել է լրագրողին այն բանից հետո, երբ վերջինը ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամային համեմատել է «Կապիկների մոլորակը» ֆիլմի հերոսներից մեկի հետ։ «vesti.ru»–ի փոխանցմամբ՝ հաղորդավար Ռոդներ Ֆիգերոան անհաջող կատակել է «El Gordo y La Flaca» հեռուստաշոուի եթերում։
«Դուք գիտեք, որ Միշել Օբաման նման է «Կապիկների մոլորակը» ֆիլմի հերոսին»,–ասել է Ֆիգերոան։
Մյուս հաղորդավարները չեն համաձայնել նրա հետ՝ պնդելով, որ Միշելը բավականին գրավիչ է։ Բայց Ֆիգերոան պնդել է իր խոսքերը. «Բայց դա իրականությո՛ւնն է»։
Ավելի ուշ հեռուստաընկերության պաշտոնական ներկայացուցիչ Ռոզմարի Մերսեդեսը հայտարարել է, որ այդ եթերից հետո լրագրողն անմիջապես հեռացվել է աշխատանքից։
«Առաջին տիկին Միշել Օբամայի հասցեին Ռոդներ Ֆիգերոայի մեկնաբանությունները կշտամբելի են և ոչ մի դեպքում չեն արտահայտում «Univision»–ի տեսակետներն ու արժեքները»,–ասել է նա։
Ռոդներ Ֆիգերոան այդ հեռուստաընկերությունում աշխատում էր 17 տարի և արժանացել էր «Emmy» մրցանակի։ Ի դեպ, նա արդեն նամակ է գրել Միշել Օբամային՝ ներողություն խնդրելով իր խոսքերի համար։ Լրագրողը պնդել է, որ ինքը ռասիստ չէ, իսկ հեռուստաընկերության տնօրինությունն իրեն անարդար է հեռացրել աշխատանքից։

7or.am