Տնտեսական

13.03.2015 14:34


Ավելի շատ մահանում են սխալ սնվելուց, քան պատերազմներից

Ավելի շատ մահանում են սխալ սնվելուց, քան պատերազմներից

Հայաստանում սպառողների իրավունքներն ամենաշատը ոտնահարվում են առևտրի կետերում: Այս մասին այսօր լրագրողներին ասել է Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:

«Հիմնականում ահազանգում են, որ գնված ապրանքը հետ չի վերադարձվում»,–նկատել է բանախոսը՝ հավելելով, որ չկան լրատվամիջոցներ, որոնք սպառողին տեղեկատվություն կտան շուկայում տիրող իրավիճակի և ծառայությունների մասին։

Անդրադառնալով բնակչության սննդակարգին՝ Հակոբյանն ընդգծել է՝ այսօր ավելի շատ մահանում են սխալ սնվելուց, քան պատերազմներից:

Բանախոսի հավաստմամբ՝ հայ ազգաբնակչության շուրջ 3.2 տոկոսն օգտվում է արագ սննդի կետերից:

«Մենք մի քիչ չտես ենք և միանգամից սկսեցինք օգտվել արագ սննդի կետերից։ Ցավոք սրտի, այսօր արագ սնունդն առաքվում է նաև տներ»,–ասել է Հակոբյանը՝ հիշեցնելով բժիշկների խոսքը՝ արագ սնունդ, դանդաղ մահ:

Ըստ նրա՝ մեծահասակներն արագ սննդից կարող են օգտվել շաբաթը մեկ անգամ, սակայն երեխաներին այն ընդհանրապես չի կարելի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը