Ավետիսյանների իրավահաջորդները ներկա են գտնվել դատակենսաբանական փորձաքննությանը
Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ, փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը և Երեմ Սարգսյանն այսօր ներկա են գտնվել քրեական գործով նշանակված դատակենսաբանական փորձաքննությանը։ Վերջիններս հարցեր են ուղղել փորձագետներին, ստացել պարզաբանումներ, նրանց տեղեկություններ են տրամադրվել կատարվող փորձաքննության մեթոդների, կատարված աշխատանքի ծավալի, օգտագործված տեխնիկական միջոցների և ձեռք բերված արդյունքների վերաբերյալ։ Հիշեցնենք, որ տուժողների իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչները մարտի 10-ին ներկա են գտնվել նաև քրեական գործով նշանակված դատաձգաբանական, դատահետքաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննությանը։ Քրեական գործով նշանակված փորձաքննությաններին ներկա գտնվելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը, ինչը նախաքննական մարմինը բավարարել էր։
Ավետիսյանների իրավահաջորդները ներկա են գտնվել դատակենսաբանական փորձաքննությանը
Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ, փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը և Երեմ Սարգսյանն այսօր ներկա են գտնվել քրեական գործով նշանակված դատակենսաբանական փորձաքննությանը։
Վերջիններս հարցեր են ուղղել փորձագետներին, ստացել պարզաբանումներ, նրանց տեղեկություններ են տրամադրվել կատարվող փորձաքննության մեթոդների, կատարված աշխատանքի ծավալի, օգտագործված տեխնիկական միջոցների և ձեռք բերված արդյունքների վերաբերյալ։
Հիշեցնենք, որ տուժողների իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչները մարտի 10-ին ներկա են գտնվել նաև քրեական գործով նշանակված դատաձգաբանական, դատահետքաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննությանը։
Քրեական գործով նշանակված փորձաքննությաններին ներկա գտնվելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը, ինչը նախաքննական մարմինը բավարարել էր։
ՀՀ քննչական կոմիտե