Լրահոս

13.03.2015 16:49


Մալազիայում Կույս Մարիամի արձանիկը սկսել է արտասվել (լուսանկար)

Մալազիայում Կույս Մարիամի արձանիկը սկսել է արտասվել (լուսանկար)

«Վեստի»–ի փոխանցմամբ՝ օրերս հարյուրավոր ուխտագնացներ են ժամանում Մալազիայի բնակիչ Մայքլ Ջորջի տուն՝ տեսնելու արտասվող Կույս Մարիամի արձանիկը։ Արտասովոր նվերը Պենամպանգ քաղաքից 52–ամյա տղամարդը ստացել է եղբոր կնոջից, վերջինն էլ իր հերթին արտեֆակտը գնել է Ֆիլիպիններից։

Առ այսօր բոլորի համար անբացատրելի է մնում՝ ինչու է 33 սմ բարձրությամբ սրբի արձանիկը, գնված հուշանվերների սովորական կրպակից, սկսել արտասվել։ Նշվում է, որ նախքան Մայքլին նվիրելը նրա եղբոր կինն օծել է տվել այն եպիսկոպոսի մոտ։

Առաջինը Մարիամի արցունքները նկատել է մալազիացու 14–ամյա տղան։

Օրական առնվազն հարյուր ուխտագնաց է գալիս մալազիացու տուն՝ փափագելով գեթ հպվել արձանիկին։ Տեղացի քահանան առաջարկել է արտեֆակտը տեղափոխել եկեղեցուն կից մի վայր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը