Լրահոս

13.03.2015 12:44


Այգեշատում ինքնասպանություն գործած 12-ամյա աղջիկը կրկնել է ֆիլմերում դիտած տեսարաննե՞րը

Այգեշատում ինքնասպանություն գործած 12-ամյա աղջիկը կրկնել է ֆիլմերում դիտած տեսարաննե՞րը
Այգեշատում ինքնասպանություն գործած 12-ամյա աղջիկը հետաքրքրասեր երեխա է եղել, հաճախ ֆիլմերում արյունոտ տեսարաններ դիտելիս հորից հետաքրքրվել է, թե իրականում արյո՞ւն է կամ մահանո՞ւմ են, թե՞ ոչ:
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Այգեշատի գյուղապետ Արամայիս Մխիթարյանը` հավելելով, որ, ի պատասխան դստեր հարցերին, հայրն ասել է, որ ֆիլմերում մարդիկ չեն մահանում, և որ արյան փոխարեն տոմատի մածուկ է:
Դեռահասի կողմից նույնաբովանդակ հարցեր հնչել են նաև ինքնասպանության թեմաներով: Այս մասին ասաց գյուղապետը՝ նշելով, որ հենց այդ պատճառով էլ իրենք ենթադրում են, որ հետաքրքրությունից ելնելով էլ աղջիկը փորձել է պարանը գցել վիզը և կախվել, ինչն էլ ողբերգությամբ է ավարտվել:
Մանրամասները՝ «Փաստինֆո»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը