Լրահոս

13.03.2015 11:59


Նոր նշանակումներ քրեակատարողական համակարգում

Նոր նշանակումներ քրեակատարողական համակարգում

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից հայտնում են, որ նախարար Հովհաննես Մանուկյանի հրամանով՝ «Արմավիր» ՔԿՀ պետ Արսեն Խշտոյանը փոխադրման կարգով նշանակվել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում: Նախարարի մեկ այլ հրամանով՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Արամ Սարգսյանն ազատվել է քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից: «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը 2015 թվականի մարտի 10-ից հանձնարարվել է նույն ՔԿՀ պետի տեղակալ Լեոնիդ Մկրտչյանին, իսկ ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պետ Տիգրան Նավասարդյանը փոխադրման կարգով նշանակվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում:

Այս խորագրի վերջին նյութերը