Աշխարհ

13.03.2015 10:07


Կանադայում ձերբակալվել է համաքաղաքացիների 15 հազ. նամակները գողացած կինը

Կանադայում ձերբակալվել է համաքաղաքացիների 15 հազ. նամակները գողացած կինը

Կանադական Լենգլի քաղաքում ձերբակալվել է 36–ամյա տեղաբնակ Սարա Արնեթը, որը գողացել է համաքաղաքացիների նամակները։

Նրա գործունեության մասին, «Վեստի»–ի փոխանցմամբ, ոստիկանությանն իրազեկել է տանտերը, որի բնակարանը Սարան վարձակալել է։ Նա պատահաբար մառանիկում շուրջ 9 000 նամակ է գտել։ Եվս 6 000–ը գտնվել է ավելի ուշ՝ խուզարկության ժամանակ։ Բացի այդ, կնոջ մոտ գտնվել են նրան չպատկանող էլեկտրոնային կրիչներ, բջջային հեռախոսներ և համակարգիչներ։

Թե որքան ժամանակում է Սարան կարողացել կուտակել այդ հավաքածուն և ինչ նպատակով, չի նշվում։ Մոտ ժամանակներս նրան մեղադրանք կառաջադրվի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը