ԱՄՆ–ում հավանություն են տվել փոշու տեսքով ալկոհոլի վաճառքին
«Ասոշիեյթեդ պրեսս»–ի փոխանցմամբ՝ ԱՄՆ ֆիննախին առընթեր Ալկոհոլի և ծխախոտի հարկերի և առևտրի գծով բյուրոն հավանություն է տվել է փոշու տեսով «Փալքոհոլ» («Palcohol») ալկոհոլի մի քանի տեսակի արտադրությանն ու վաճառքին։
Այս մասին հայտարարել է «Թոմ Հոգ» բյուրոյի պաշտոնական ներկայացուցիչը։ Նրա խոսքերով՝ ԱՄՆ առանձին նահանգներ կարող են սեփական որոշումը կայացնել նշված արտադրանքի հարցում։
Կոլորադոյում արդեն արգելվել է փոշու տեսքով ալկոհոլի վաճառքը։ Նոր արտադրանքի հայտնվելն ամերիկյան շուկայում առաջացրել է տեղական ԶԼՄ–ի և քաղաքական գործիչների քննադատությունը։ «Լիփսմարկ» ընկերությունում, որն արտադրում է նշված նյութը, նշել են, որ սպասում են «Փալքոհոլ»–ի՝ ռոմի, օղու, ինչպես նաև «Կոսմոպոլիտան» և «Մարգարիտա» կոկտեյլների համերով տեսակների վաճառքի մեկնարկին արդեն այս տարի։
«Փալքոհոլ»–ը համապատասխան հարաբերակցությամբ լուծվում է ջրի մեջ։ Դրա հեղինակը՝ Մարկ Ֆիլիփսը, նշել է, որ փոշու տեսքով ալկոհոլը ստեղծել է երկարատև զբոսանքների համար՝ խմիչքի ծանր շշերի փոխարեն։
ԱՄՆ–ում հավանություն են տվել փոշու տեսքով ալկոհոլի վաճառքին
«Ասոշիեյթեդ պրեսս»–ի փոխանցմամբ՝ ԱՄՆ ֆիննախին առընթեր Ալկոհոլի և ծխախոտի հարկերի և առևտրի գծով բյուրոն հավանություն է տվել է փոշու տեսով «Փալքոհոլ» («Palcohol») ալկոհոլի մի քանի տեսակի արտադրությանն ու վաճառքին։
Այս մասին հայտարարել է «Թոմ Հոգ» բյուրոյի պաշտոնական ներկայացուցիչը։
Նրա խոսքերով՝ ԱՄՆ առանձին նահանգներ կարող են սեփական որոշումը կայացնել նշված արտադրանքի հարցում։
Կոլորադոյում արդեն արգելվել է փոշու տեսքով ալկոհոլի վաճառքը։ Նոր արտադրանքի հայտնվելն ամերիկյան շուկայում առաջացրել է տեղական ԶԼՄ–ի և քաղաքական գործիչների քննադատությունը։
«Լիփսմարկ» ընկերությունում, որն արտադրում է նշված նյութը, նշել են, որ սպասում են «Փալքոհոլ»–ի՝ ռոմի, օղու, ինչպես նաև «Կոսմոպոլիտան» և «Մարգարիտա» կոկտեյլների համերով տեսակների վաճառքի մեկնարկին արդեն այս տարի։
«Փալքոհոլ»–ը համապատասխան հարաբերակցությամբ լուծվում է ջրի մեջ։ Դրա հեղինակը՝ Մարկ Ֆիլիփսը, նշել է, որ փոշու տեսքով ալկոհոլը ստեղծել է երկարատև զբոսանքների համար՝ խմիչքի ծանր շշերի փոխարեն։
7or.am