Տնտեսական

13.03.2015 09:52


Բելգիան պատրաստ է թուլացնել ՌԴ դեմ կիրառվող պատժամիջոցները

Բելգիան պատրաստ է թուլացնել ՌԴ դեմ կիրառվող պատժամիջոցները

Ուկրաինայի արևելքում իրավիճակի կայունացման դեպքում Բելգիան կթուլացնի պատժամիջոցները ՌԴ դեմ։ Այս մասին, «Վեստի»–ի փոխանցմամբ, հայտարարել է Բելգիայի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Դիդիե Ռեյնդերսը։ Նա նշել է, որ նման որոշում կայացնելու համար ստեղծված մթնոլորտը բարելավվել է։

«Մենք տեսնում ենք, որ իրավիճակը հիմա ավելի հանգիստ է. կան դրական ազդանշաններ։ Մինսկյան պայմանավորվածություններին հետևում են։ Գլխավոր խնդիրը մնում է գործողությունների աստիճանական կրճատումը։ Մոտակա շաբաթների կամ ամիսների ընթացքում մենք կվերանայենք պատժամիջոցները»,–ասել է Բելգիայի ԱԳՆ ղեկավարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը