Լրահոս

12.03.2015 21:20


Գագիկ Ծառուկյանին մանր հարցերը չեն հետաքրքրում

Գագիկ Ծառուկյանին մանր հարցերը չեն հետաքրքրում

«Դա Գագիկ Ծառուկյանի գործելաոճը չէ»,- հայտարարել է Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով ԲՀԿ նախկին նախագահին վերաբերող խոսակցություններին։

Փաստորեն, քաղաքական դաշտում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո բամբասանքի և էժանագին ակցիաների պակաս չի զգացվում։

Տարբեր լրատվամիջոցներով տարածվում է, թե, իբր, Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ նախագահի կարգավիճակից հրաժարվելուց հետո այդ կուսակցության կառույցներից հետ է պահանջում գույքը։ Նման լուրեր տարածողներն, ակնհայտորեն, իրենք իրենց տեսակն են բացահայտում և իրենց արշինով չափում մյուսներին։

Գագիկ Ծառուկյանի քաղաքական որոշման մասին մարդիկ կարող են տարբեր տեսակետներ ունենալ, դա նորմալ է։ Բայց ասել, որ նա ինչ–որ գույքային հարցեր է առաջ քաշում, շատ ճղճիմ վարքագիծ է։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ծառուկյանը հսկայական գումարներ է ծախսել այս կամ այն ոլորտներում, բազմաթիվ բարեգործական ծրագրեր է իրականացրել և չի էլ մտել մանրամասների մեջ, պարզապես ծիծաղելի են դառնում լուրերն այն մասին, թե, իբր, ինքը կուսակցության գույքն է պահանջում նախկին կուսակիցներից։ Ինչ՝ ինչ, բայց նման բան Ծառուկյանն իրեն թույլ չի տա։ Դա էժանագին սուտ է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը