«Ինձ հրամանատարս է գնդակահարել». Ադրբեջանում կոմայից դուրս եկած զինվոր (տեսանյութ)
Ադրբեջանի զինված ուժերի Թովուզի զորամասերից մեկում հրամանատարի կողմից 2014 թվականի դեկտեմբերի 27-ին գնդակահարված 19-ամյա զինվոր Չինգիզ Թարվերդիեւը, որը գլխից ստացած վնասվածքի պատճառով մինչ այժմ գտնվում էր կոմայի մեջ, սկսել է խոսել:
«ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ի փոխանցմամբ՝ զինվորի հայրը` Այդըն Թարվերդիեւը, հիվանդանոցում նկարահանված տեսանյութ է փոխանցել «Ազադլիգ»-ին, որտեղ որդին պատմել է միջադեպի իսկությունը: Թ. Թարվերդիեւի խոսքով` իր վրա կրակել է վաշտի հրամանատարը:
«Նա ինձ հայհոյեց, ես էլ պատասխանեցի: Երբ շրջվեցի, որ հեռանամ, հետեւիցս ատրճանակով երեք անգամ կրակեց: Գնդակներից մեկը դիպավ գլխիս», -պատմել է զինվորը: Տեսանյութում երեւում է, որ գնդակը դիպել է Չ.Թարվերդիեւի գլխի հետեւի մասին: Ա. Թարվերդիեւը հայտնել է, որ տեսանյութը, որը նկարահանել է ինքը որդու՝ կոմայից դուրս գալուց հետո, ներկայացրել է ռազմական դատախազություն:
Այս տարվա փետրվարին «Ազադլըգ»-ը հրապարակել էր Իլհամ Ալիեւին ուղղված Ա. Թարվերդիեւի նամակը, որում վերջինս հայտնել էր, որ չնայած որդու ծայրահեղ ծանր վիճակին՝ բժիշկները նրա կյանքը փրկելու միջոցներ չեն ձեռնարկում:
«Փորձում են միջադեպը կոծկել, քանի որ այն տեղի է ունեցել անձնական հակամարտության հողի վրա: Հենց այդ պատճառով ոչ ոք չի հետաքրքրվում վիրավորի վիճակով: Ռազմական դատախազություն եւ պաշտպանության նախարարություն մեր բոլոր դիմումներն արդյունք չեն տալիս: Մեզ ուղղակի չեն ցանկանում լսել»,-նշել էր նա:

Մանրամասները՝ «ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ում։