Ինքնաթիռում բորտուղեկցորդուհու պարը ցնցել է համացանցը (տեսանյութ)
Համացանցում շարունակում է մեծաքանակ դիտումներ հավաքել մի տեսանյութ, որտեղ կանադական ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռում Քարալի Սևեջ անունով բորտուղեկցորդուհին պարում է ուղևորների առաջ։ «YouTube» սոցիալական ցանցում կանադուհու տեղադրած հոլովակը մի քանի օրվա ընթացքում ավելի քան 3 մլն դիտում է հավաքել։ Աղջիկը գրել է, որ ժամանակին սովորել է փողոցային պարեր։
«Գլխավոր դասը, որը ես սովորեցի այնտեղ, հետևյալն է՝ երբեք ուշադրություն չդարձնել՝ ինչպես է քեզ նայում շրջապատը»,–գրել է Սևեջը։
Բորտուղեկցորդուհին նաև ասել է, որ օդանավի հրամանատարն ինքն է խնդրել աղջկան զբաղեցնել ուղևորներին ինչ–որ արտասովոր բանով։ Ահա թե ինչու իր պարի համար նա որևէ կերպ չի պատժվի՝ ի տարբերություն թուրքական ավիաուղիներում աշխատող բորտուղեկցորդուհու, որն էրոտիկ ֆոտոշարքի պատճառով զրկվեց աշխատանքից։

7or.am