Կարծիք

12.03.2015 14:38


Բանակում զոհված զինծառայողների ծնողները՝ Բաղրամյան 26-ի մոտ

Բանակում զոհված զինծառայողների ծնողները՝ Բաղրամյան 26-ի մոտ

Օմբուդսմենի աշխատակազմի արագ արձագանքման վարչության աշխատակիցները քիչ առաջ գտնվում էին Բաղրամյան 26-ում` Նախագահի նստավայրի մոտ:

Բանակում զոհված զինծառայողների ծնողներն այսօր զանգահարել են Օմբուդսմենի 116 թեժ գծին և հայտնել, որ իրենց չեն թույլատրում մտնել Նախագահի աշխատակազմի շենք: Ծնողները հայտնել են, որ իրենք ուզում են տեղեկատվություն ստանալ Նախագահի աշխատակազմ հանձնած իրենց դիմումի վերաբերյալ: Օմբուդսմենի արագ արձագանքման վարչության աշխատակիցներն անմիջապես այցելել են դեպքի վայր, զրուցել մահացած զինծառայողների ծնողների հետ և խնդիրը քննարկել տեղում ծառայություն իրականացնող ոստիկանների հետ: Ոստիկանների հետ զրույցից հետո ծնողներից մեկը՝ Գոհար Սարգսյանը, Օմբուդսմենի արագ արձագանքման վարչության պետ Ռաֆայել Պողոսյանի ուղեկցությամբ մտել է Նախագահի աշխատակազմի շենք, առանձնազրույց ունեցել պատասխանատու աշխատակցի հետ, ով իր հերթին պատրաստակամություն է հայտնել անհատապես ընդունել մահացած զինծառայողների բոլոր ծնողներին:

«Armenian Ombudsman»–ի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը