Մկրտիչ Մինասյան. «Եթե կուսակցության խորհուրդը որոշում կայացնի հստակ պաշտպանել արձանագրությունները, ուրեմն վստահ եղեք, որ 65 հոգիս էլ պաշտպանելու ենք կուսակցության գիծը»
-Ես ոչ միայն որպես ՀՀԿ խորհրդի անդամ, այլ նաև՝ հայ մարդ և մշեցու թոռ, շատ եմ կարևորում ՀՀ նախագահի նախաձեռնությունը։ Ինքս համարում եմ, որ 21-րդ դարում Հայաստանը չի կարող իզոլացված լինել,-խոսելով հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլի մասին՝ ասել է ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը։
Նա նշել է, որ արձանագրությունները ստորագրելը դեռ սկիզբն է. բուն գործընթացն սկսվելու է հոկտեմբերի 10-ից հետո։
Այն հարցին, թե հաշվի չառնելով երեկվա ՀՅԴ նախաձեռնած բողոքի հզոր երթը և Սփյուռքի արձագանքը ՀՀ նախագահի այցի ժամանակ, այսօր ստորագրվելո՞ւ են արձանագրությունները, արդյոք հնարավո՞ր է, որ խորհրդարանն էլ հաշվի չառնի հասարակական կածիքն ու վավերացնի արձանագրությունները, նա պատասխանել է, որ դա ժողովրդի մի փոքրիկ հատվածն է։
-Ես կարծում եմ, որ այդ ամենն ամբողջ ժողովրդի կարծիքը չի արտահայտում։ Ինչպիսի որոշում էլ լինի, մեկ է, մեր ժողովրդի մեջ կլինի մի հատված, որ չի ընդունի դա, և դա բնական եմ համարում։ Այո՛, այս ակցիան աշխարհին և Թուրքիային ցույց տվեց, որ Հայաստանը ոչ թե 3 մլն, այլ 10 մլն հայ ժողովուրդն է, որը, որպես առողջ ազգ, ունի տարակարծիք հարցադրումներ։ Բնական էր Սփյուռքի արձագանքը, բայց էլի Սփյուռքի մի փոքրիկ հատված է եղել։ Եթե մեծաքանակ լիներ, դա մի կողմից մեզ ինչ-որ բաներ կհուշեր, մյուս կողմից էլ հակառակորդին կհամոզեր, որ մենք ավելի կազմակերպված և հզոր ազգ ունենք դրսում, բայց դա այդպես չեղավ,-ասել է նա։
Իսկ արդյոք խորհրդարանը՝ ի դեմս ՀՀԿ-ի, որը մեծամասնություն է կազմում, կվավերացնի՞ արձանագրությունները, Մկրտիչ Մինասյանը պատասխանել է, որ ՀՀԿ-ն և մնացյալ բոլոր ուժերը պետք է զգույշ լինեն իրենց որոշումներում։
-Նախ և առաջ կուսակցությունը մի գաղափարի շուրջ հավաքված մարդիկ են, նրանք մեծամասնություն են կազմում, և եթե կուսակցության խորհուրդը որոշում է հստակ պաշտպանել արձանագրությունները, ուրեմն վստահ եղեք, որ 65 հոգին էլ պաշտպանելու են կուսակցության գիծը, և այստեղ «եթե»-ներ չեն կարող լինել։
Այն հարցին, թե դա արդյոք նշանակո՞ւմ է, որ դրանք վավերացվելու են, Մկրտիչ Մինասյանն ասել է. «Մենք տարբեր բաներից ենք խոսում։ Եթե որևէ էքսցես տեղի չունենա հայ-թուրքական հարաբերություններում մինչև խորհրդարաններում հարցի քննարկումը, ապա այո՛, բայց որևէ բան բացառված չէ. բա որ վաղը մի ուրիշ էքսցես լինի՞։ Ինչո՞ւ մենք այս գլխից պիտի ասենք, որ, այո՛, մենք 100% կվավերացնենք։ Ես էլի եմ կրկնում՝ եթե մեր ԱԺ ֆրակցիան խորհրդի նիստում հանձնարարություն ստանա, ուրեմն 100% իմացեք, որ այդպես էլ կլինի»։

7or.am